Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին


Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին
Հունիս 4 16:07 2024

Բագրատ Սրբազանից այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում դերասան Հովհաննես Ազոյանի՝ իր եւ շարժման հասցեին քննադատական, վիրավորական գրառումները: Հիշեցնենք, վերջինս Բագրատ Սրբազանին անվանել էր «Շրջիկ տերտեր-թամադա»։

Բագրատ Սրբազանը նախ հարցրեց, թե ո՞վ է դա, իսկ երբ լրագրողը հուշեց, որ խոսքը «կոլոտ Հովոյի» մասին է, Սրբազանն արձագանքեց. «Լավ, էլի, Հռիփսիմե, գնա բերանդ լվա, խնդրում եմ, շրթունքներդ լվա: ներողություն եմ խնդրում, որ այդպես արտահայտվեցի, բայց սատանաների անունը մի տվեք, սարսափելի բան է դա: Նա ո՞վ է»: