Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը, երբ գերատեսչությունների առաջ հաթաթաներ ես տալիս՝ դժվար դրական որևէ արձագանք ստանաս. Արայիկ Հարությունյանը՝ շարժման մասին


Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը, երբ գերատեսչությունների առաջ հաթաթաներ ես տալիս՝ դժվար դրական որևէ արձագանք ստանաս. Արայիկ Հարությունյանը՝ շարժման մասին
Հունիս 3 16:11 2024

Իմ քաղաքական փորձառությամբ, այն ընթացքով, որ տեսնում եմ և շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում, այդպիսի եզրակացություն եմ արել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու է Բագրատի Սրբազանի առաջնորդած շարժմանն ասել «մարող շարժում»։

 

Ըստ Հարությունյանի՝ ցանկացած մարդ, ցանկացած բողոք և շարժում կարող է իրականացնել և քաղաքական ուժերը կարող են գնահատկաններ տալ՝ ինչը և արել է։

 

Ըստ նրա՝ հաշտության առաջարկ չի եղել։

 

«Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը, երբ գալիս ես որևէ գերատեսչության առաջ և հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որևէ արձագանք ստանաս։ Եթե անհրաժեշտություն կա հանդիպումների՝ ասել են, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։

 

Ըստ նրա՝ ԱԳՆ-ի դիմաց շարժման առաջնորդը բախման է տարել. «Եթե նման գործելաոճ չլինի, մենք ցանկացած ուժի հետ հարաբերվում ենք»։

 

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամենևին փողոցում ծավալվող քաղաքական գործընթացներին դեմ չեն, հասարակական խախտումներին են ուժայիններն արձագանքում։