Փաշինյանը Հայաստանը մեծ տեմպերով տանում է դեպի կոլապս.Հանրապետության հրապարակ


Փաշինյանը Հայաստանը մեծ տեմպերով տանում է դեպի կոլապս.Հանրապետության հրապարակ
Հունիս 3 15:23 2024

Հանրապետության հրապարակ տելեգրամ ալիքը գրում է՝ 

Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

 

Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի օրոք նոր ռեկորդներ է սահմանում՝այն արդեն իսկ հատել է 12 միլիարդ դոլարի սահմանները: Թե ուր են գնում այդ գումարները հայտնի չէ՝իրական տնտեսություն, դեպի նոր աշխատատեղերի բացում, սոցիալական բեռի թեթևացում նրանք չեն գնում՝այդ գումարների մի մասը գնում է ՔՊ-ականների գրպանները՝13-րդ աշխատավարձերի, պարգևավճարների կամ կոռուպցիոն սխեմաների միջոցով տեղ է գտնում իշխանությունների օֆշորային հաշիվներում:

 

Տնտեսությունը Փաշինյանի օրոք կազմաքանդված է՝մարզերում չկան աշխատատեղեր, գյուղերը մահանում են՝արտագաղթն արդեն իսկ սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը:

 

Բանակը կազմաքանդվում է՝համալրվում է ոչ պրոֆեսիոնալ կադրերով՝ՀՀ պաշտպանության նախարարը մասնագիտությամբ պատմության ուսուցիչ է և ոչ մի կապ չունի ռազմական գործի և բանակի կառավարման հետ: Փաշինյանը խոսում է նոր զինատեսակների ձեռք բերման մասին, սակայն այս խոստումները հիմնականում մնում են օդում կախված, իսկ բերված զինտեխնիկան կամ պահեստներում է կամ չի օգտագործվելու: Փաշինյանը խաղաղության է գնում ամեն գնով՝նա չի պատրաստվում այդ զենքերն օգտագործել իր դաշնակից Ադրբեջանի և Իլհամ Ալիևի դեմ:

 

Բանակից սպաները հազարներով դուրս են գալիս՝մեկնում արտերկիր՝ցածր աշխատավարձերի պատճառով: Բանակի սպաների և այլ անձնակազմի աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն միլիարդներ են ուղղվում ոստիկանության ֆինանսավորմանը, որպեսզի նրանք այսօր պաշտպանեն Փաշինյանի իշխանությունն ու աթոռը:

 

Ինչ վերաբերվում է պետական կառավարմանն, ապա այդ ոլորտում կատարյալ աղետ է՝Փաշինյանի օրոք պետական համակարգը համալրվել է դիլետանտներով՝ՔՊ-ականների հետ սերտ ընկերական, բարեկամական կապեր ունեցող անձանցով, որոնք հեռու են այն ոլորտներից, որոնք նրանց են վստահվում:

 

Պետական կառավարումը քաոսային վիճակում է՝այն ենթարկվում է միայն մեկ մարդու՝Փաշինյանի քմահաճույքներին և պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր հավատարմության երդում են տալիս ոչ թե պետական, ազգային շահին՝այլ անձամբ Փաշինյան ընտանիքին կամ ՔՊ-ական վերնախավին:

 

Այսպիսով, Փաշինյանը Հայաստանը մեծ տեմպերով տանում է դեպի կոլապս և հայկական ներուժի չեզոքացում: