Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը


Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը
Հունիս 1 23:44 2024

Այսօր Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով գործկոմի անդամների հետ այցելել ենք քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: 

Շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, ցույց ենք տվել Համահայկական խաղերի անցկացման վայրերը, մասնավորապես՝ բացման վայրը, դահուկավազքուղին և այլն: 

Քննարկել ենք առաջիկա անելիքների, ծրագրերի իրականացման և խաղերի անցկացման հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ։