Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը


Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը
Մայիս 24 17:27 2024

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել և չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Հայաստանի անունից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։

 

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։ Այսպիսով, Փաշինյանը ներկա չի եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ գագաթնաժողովներին։