ՔԿ-ն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ


ՔԿ-ն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ
Մայիս 24 17:14 2024

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը քննչական կոմիտեից, որից պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնելուց՝ Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ։ 

 

Միաժամանակ քիչ առաջ տեղեկացա, որ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, ով ունի ընդդիմադիր հայացքներ։

 

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»։