Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ


Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Մայիս 24 16:47 2024

ՀՀ Կառավարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել են մամուլում տարածված տեղեկությունները, թե Մհեր Գրիգորյանը մեկնել է Աշխաբադ։

 

Այն մասին, թե Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայաստանյան պատվիրակությունը գլխավորելու է Գրիգորյանը, ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Արմենիա»-ն, նշելով, թե լուրն իրենց հաստատել են կառավարության մամուլի ծառայությունից։

 

Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը՝ Սամվել Հայրապետյանը