Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց․ Գառնիկ Դանիելյան


Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց․ Գառնիկ Դանիելյան
Մայիս 20 16:02 2024

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին քիչ առաջ հաջողվեց հասնել Կիրանց։ Այս մասին փոխանցել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

Նշենք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր փակել են Կիրանց տանող ճանապարհը։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել և արգելում են պատգամավորներին առաջանալ գյուղ։