Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ


Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ
Մայիս 20 14:25 2024
Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա: Լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում խանութի աշխատակիցն ասել է, որ մթերք առաքող ավտոմեքենաները չեն կարողանում հասնել խանութ։
 
Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, հետ են վերադառնում։