Իզմիրի մոտակայքում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (լուսանկարներ)


Իզմիրի մոտակայքում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (լուսանկարներ)
Օգոստոս 31 11:38 2017

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում պայթյուն է որոտացել, ծանր վիրավորվել է 8 մարդ, հայտնում է CNN Turk-ը:

Այդըն - Իզմիր ավտոճանապարհին գտնվող աղբարկղի մեջ գործի դրված պայթուցիկ սարքը պայթեցվել է մարդատար ավտոբուսի՝ մայրուղով ընթանալու ժամանակ:

Նշվում է, որ ավտոբուսը բանտարկյալների էր տեղափոխում:

Պայթյունի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 8 մարդ, նրանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում: