Արդեն պարզ և անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան


Արդեն պարզ և անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան
Մայիս 19 18:02 2024

Արդեն պարզ և անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է։

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

 

«Բագրատ Սրբազանն օրեցօր ցույց է տալիս ժողովրդին, որ նա ունի ժողովրդին համախմբելու և առաջնորդելու հնրավաորությունը։

 

Եվ իսկապես, Բարգրատ Սրբազանը ճիշտ ղեկավար է։ Առաջին օրից ամբողջ գործունեությամբ նա ցույց է տալիս իր հայրենասիրությունը։

 

Այնպես որ այլ մարդ չպետք է փնտրենք, Բագրատ Սրբազանն է այդ մարդը, հատկապես, որ սա անցումային կառավարություն է լինելու։

 

Ղեկավարն ուղղակի մեկ տարում պետք է իրավիճակը շտկի և գնա արտահերթ ընտրությունների, և մեր ժողովուրդը կունանան հնարավորություն ազատ ընտրության։

 

Ղեկավարի հարցում ակնհայտ է և նա ճիշտ մարդն է այս ժամանակի համար»,- ասել է նա։