Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում


Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում
Մայիս 18 16:02 2024

Արմեն Աշոտյանը գրում է. «Տեղեկացա, որ Պետրոս Խազարյաննօրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։

 Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքումինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալհարցադրումներ է անում ինձ`կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։

Պատրաստ եմ անդրադառնալՊետրոսի ցանկացած հարցադրմանըանգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախությունինձ Հանրային եթեր տրամադրելու։

Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։

Սուրճը և թխվածքաբլիթը իմ կողմից։

Կսպասեմ քեզ բերդում։

Слабо?»: