Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին


Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին
Մայիս 18 13:29 2024

Այս դահլիճում ներկա քաղաքական ուժերը երկու հարցում կոնսենսուս ունեն․ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Մեկը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով, մյուսը, որ այս համախմբման միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը»,-ասաց նա։

Սուրենյանցը նշեց, որ երկրորդ հարցում սահմանդրական արգելքներ կան, բայց հարցը լուծելի է։ «Իհարկե, հանրային ճշման ճանապարհով խորհրդարանի միջոցով, որովհետև իրենք չեն անի, 148 հոդվածի որոշակի վերանայումով»,-ասաց նա։

Ըստ նրա՝ փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի  Բագրատ Սրբազանը, և դա միանգամայն իրագործելի է 2-3 ամսում։