Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված


Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մայիս 17 11:24 2024

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող արագաչափ սարքը տեղափոխվել է նույն փողոցի 51/4 հասցեի հարակից ճանապարհահատված։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: