Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել


Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել
Մայիս 15 22:04 2024

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարական է տվել։

 

Տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմեն Հայրապետյանը։

 

«Ընտրություններից հետո մենք կոալիցիոն հուշագիր էինք ստորագրել «Ազատական» կուսակցության հետ։ Ըստ այդ համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը` ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին` Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը»,- ասել է նա։

 

Հիշեցնենք` Բագրատ Զաքարյանը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի նոյեմբերին։