Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային


Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
Մայիս 15 18:45 2024

«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով, գործողությունները լինելու են կետային, թիրախային, այդ ժամին ինչ պահանջվում է։

«Մենք անելու ենք այնպիսի գործողություններ, որ քաղաքացիները շահող դուրս գան, ինչպես այս պարագայում։ Երեկ ընդամենը կես բերան ասել եմ, քաղաքացիները կարող են գնալ ու իրենց անհնազանդությունը հայտնել, ամբողջ քաղաքը տակնուվրա են եղել»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին, թե վարչապետի թեկնածուի շուրջ կա՞ն քննարկումներ, արքեպիսկոպոսն ասաց՝ կան, այսօր էլ քննարկումները շարունակվել են։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնեց հանդիպել է «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։