Թրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի


Թրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի
Մայիս 15 13:31 2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Boeing 757 ինքնաթիռը Ֆլորիդայի օդանավակայանում բախվել է մեկ այլ ինքնաթիռի, հայտնում է Reuters-ը։

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թրամփի ինքնաթիռը West Palm Beach միջազգային օդանավակայանում թևով հարվածել է բիզնես-ջեթին։

 

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության զեկույցում ասվում է, որ մասնավոր Boeing 757-ը հարվածել է կայանված կորպորատիվ ինքնաթիռին, թեև փաստաթղթում նշված չէ, որ ինքնաթիռը պատկանում է Թրամփին։ Կատարվում է քննություն։

 

 

Միևնույն ժամանակ, նախկին նախագահի շտաբը չի պատասխանել Reuters-ի հարցմանը։ Շաբաթ օրը, ըստ գործակալության, Թրամփը հանրահավաք է անցկացրել Նյու Ջերսիում, իսկ ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այն վայրէջք է կատարել West Palm Beach-ում կիրակի օրը՝ տեղական ժամանակով՝ 13:00-ի սահմաններում։