Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն


Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն
Մայիս 15 00:02 2024

Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ էր արեց այնտեղ բողոքի  ակցիա կազմակերպել։

«Ազգային ճակատը» հրապարակել է այն ուղղությունները, որտեղից քաղաքացիների երթը պետք է շարժվի դեպի Օպերայի հրապարակ։

«Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում,որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

-Սարյանի անվան այգի
-Կոնսերվատորիայի դիմացի այգի
-Սուրբ Աննա եկեղեցու բակ
-Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,-ասվում է հայտարարության մեջ։