Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին


Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին
Մայիս 14 20:57 2024

Պայքարին միացած քաղաքացիների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ շարժումը չի մարել ու չի մարելու, իզուր են մտահոգությունները։ Սրբազանը նշեց՝ շատերը նույնիսկ արցունքն աչքերին են իրեն մոտենում ու ասում՝ եթե սա էլ չստացվի, հեռանալու են երկրից։ Այդ ամենը մեծ պատասխանատվություն է հաղորդում իրեն։

«Որևէ ձևով ձեզ լքելու, հուսախաբ անելու ճանապարհ չենք մտնելու։ Սա ամենամեծ ու ամենածանր պատասխանատվությունն է։ Միայն թե մենք՝ որպես մեծ ընտանիք, միասին պետք է անենք դա։ Որտեղի՞ց է մեր ուժը՝ մեկ երկնքից, մեկ՝ ձեզանից»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Սրբազանը։

«Անընդհատ արհեստականորեն ասում են՝ շարժումը մարել է, մարելու է։ Ոչ մի բան ոչ մարել է, ոչ էլ մարելու է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ վերջին անգամ է այդ մասին ասում։

Նա հատկապես հիացմունք հայտնեց երիտասարդությունից, որը միացել է պայքարին՝ նշելով․ «Դա մեծ  հույս, ոգեշնչում, ուժ է տալիս»։