Այսօր Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել


Այսօր Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել
Մայիս 14 17:21 2024

Այսօր բողոքի անհնազանդություն իրականացնելու ժամանակ ՆԳՆ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթացել։