Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը ողջունեց քաղբանտարկյալներին


Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը ողջունեց քաղբանտարկյալներին
Մայիս 12 19:24 2024

Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել այն մարդկաց, ովքեր շարունակում են աջակցել շարժմանը՝ ամեն ինչով: Նրանք ապացուցում են, որ հայն իրապես կանգնած է հայրենիքը պահող-պահպանողի կողքին: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 
 
 

«Ուզում եմ ողջունել  նաև այն քաղբանտարկյալներին, ովքեր իրենց խոսքը հայտնելու համար այսօր անազատության մեջ են: Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է»,-ասաց նա: