Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ


Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ
Մայիս 12 16:24 2024

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խարկովի մարզում վերահսկողության տակ են վերցրել միանգամից չորս բնակավայր՝ Գատիշչե, Կրասնոյե, Մորոխովեց և Օլեյնիկովո բնակավայրերը։

Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Բացի այդ, առգրավվել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 8 Տոչկա-Ու մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության Hammer կառավարվող ավիառումբ, ինչպես նաև 23 «Vampire», «Գրադ» և «Օլխա» ռեակտիվ արկ», - հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նախօրեին հաղորդվել էր, որ ռուս զինվորականները հարձակողական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի շարք բնակավայրեր: