«Հոգեկան հիվանդ եք». ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջը


«Հոգեկան հիվանդ եք». ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջը
Մայիս 11 13:27 2024



Ոստիկանության աշխատակիցը Թբիլիսյան խճուղում վիրավորեց փողոցը փակելու ակցիային մասնակցող տարեց կնոջը` նրան անվանելով «հոգեկան հիվանդ»:

«Հասկանում եմ` հոգեկանշեղում ունես, հանգստացի, գնացեք տուն»,-ասաց ոստիկանության աշխատակիցը`դիմելով կնոջը:
 Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է նման բան ասում, որտեղից իմացավ, որ քաղաքացին որեւէ շեղում ունի, ոստիկանը պատասխանեց, որ կարծիք է հայտնում` ելնելով կնոջ վարքից:

 

Նշենք, որ ոստիկանները, որոնք ակցիայի մասնակիցներից թվով ավելի շատ էին, բիրտ ուժ կիրառելով  բերման ենթարկեցին մի քանի րոպե փողոցը փակ պահած քաղաքացիներին: