Կիևում առեւանգել են Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողուհուն


Կիևում առեւանգել են Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողուհուն
Օգոստոս 30 16:25 2017

Կիեւում առեւանգել են Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողուհի Աննա Կուրբատովային: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը: «Ռոսիա 24»-ի տվյալներով՝ լրագրողուհուն տարել են անհայտ ուղղությամբ:

Օգոստոսի 26-ին Կուրբատովան հայտնվել էր «Խաղաղապահ» ուկրաինական կայքի տվյալների բազայում: Ռեսուրսի հեղինակները լրագրողուհուն մեղադրել են հակաուկրաինական քարոզչության, հասարակական կարեւորություն ունեցող տեղեկատվությամբ մեքենայությունների, ինչպես նաեւ «իրադարձությունների միտումնավոր շարադրման» մեջ: