Տեսագրող սարքը նկարահանել է առևտրի կենտրոնում կնոջից գումար հափշտակողին


Տեսագրող սարքը նկարահանել է առևտրի կենտրոնում կնոջից գումար հափշտակողին
Օգոստոս 30 18:15 2017

Օգոստոսի 15-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում անհայտ անձը մի կնոջից հափշտակել է 120 հազար դրամ ու փախել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առեւտրի կենտրոնի տեսախցիկները ֆիքսել են հանցագործությունը կատարած անձին:

«Տեսագրությունում երեւացող քաղաքացուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: