Մագնիտոգորսկում սպանված գործարարը եղել է տեղի հայ համայնքի ղեկավարներից մեկը


Մագնիտոգորսկում սպանված գործարարը եղել է տեղի հայ համայնքի ղեկավարներից մեկը
Օգոստոս 30 13:00 2017

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում սպանել են հայ ձեռնարկատեր Կամո Հարությունյանին։ Հայտնի է, որ սպանվածը կոնֆլիկտ է ունեցել մարդասպանի հետ։ Դեպքի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում։

Սպանությունը կատարվել է օգոստոսի 29-ի ուշ երեկոյան՝ տան մուտքի մոտ, որտեղ ապրել է 36-ամյա ձեռնարկատերը։

«Հնչել է ավելի քան 10 կրակոց, դրանցից 6-ը ուղղվել են գլխին, 2-ը՝ որովայնին»,-հայտնում է տեղի vestov.info առցանց պարբերականը։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (սպանություն)։

Նշվում է, որ Հարությունյանը եղել է Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից մեկը։