Կենդանաբանական այգու մոտ «Opel»-ը բախվել է ծառին. Վիրավորի վիճակը ծանր է


Կենդանաբանական այգու մոտ «Opel»-ը բախվել է ծառին. Վիրավորի վիճակը ծանր է
Օգոստոս 30 12:36 2017

Օգոստոսի 30-ին՝ ժամը 01:37-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենդանաբանական այգու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի 35 VL 855 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Լ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենայի ուղևոր Ռ.Ի.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: