ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում հայ գործարար է սպանվել


ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում հայ գործարար է սպանվել
Օգոստոս 30 12:12 2017

ՌԴ Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում ոստիկանները որոնում են անհայտ անձի, ով օգոստոսի 29-ին սպանել է հայ գործարար Կամո Հարությունյանին. հայտնում է URA.RU-ն:

Վարկածներից մեկի համաձայն`սպանության պատճառ է դարձել կոնֆլիկտը: 36-ամյա գործարարը վերադարձել է տուն, շքամուտքի մոտ նրան սպասելի է եղել անհայտ անձը, նրանց միջև վեճ է ծագել: Անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակել, ինչից հետո` փախուստի դիմել: