Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝ հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Լսեցի քննչական կոմիտեի կողմից տարածված Կիրանցիներին միացած մեր զինվորականների մեղայական խոսքը:
Ամենևին չզարմացա ու ոչ էլ մեղադրում եմ նրանց:
Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել. մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին:
Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»,- գրել է նա։