Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց


Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց
Ապրիլ 25 16:49 2024

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ազատ արձակվեցի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժնից, ուր ապօրինի բերման էի ենթարկվել այսօր ժամը 13:30-ի սահմաններում»։

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ ի աջակցություն տավուշցիների։ Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների։