Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի


Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի
Ապրիլ 25 12:04 2024

Միայն Կիրանցում չի, որ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, Նոյմբերյանի կողմից գալիս են՝ Ոսկեպար, Բաղանիս... ․հայտնեց Կիրանցի՝ ճանապարհը փակած  բնակիչներից մեկը:

 «Այս պահին էլ կանգնած ենք ստեղ, որ սակրավորները չկարողանան գան ստեղ, որ թուրքն առաջ գա։ Այսքանից հետո, էլ ինչ ասենք»,-ասաց նա։

Խոսելով ԵԿՄ-ից՝ կիրանցին նշեց՝ հայտարարում են՝ իբրև հող են պահում։

«Մենք երկրապահ ունե՞նք, եթե ունենայինք, այսքան գործողություն չէին անի։ Երկրապահի Սասուն Միքայելյանը էն օրը ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, էնտեղ՝ Երևան միկրոֆոնի դեմը նստած պահո՞ւմ ես, բա արի ստեղ էլի։ Երկապահի ավտո՞ն չէր, որ ստեղ, հետո էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ էր մտել, քշել»,-ասաց նա։

Կիրանցիները բոլորին կոչ էին անում գնալ և օգնել իրենց. «Խնդրում ենք, որ գան, օգնեն պահենք մեր հողն ու ջուրը, սա հայրնեիքի հարց է, սա Կիրանցի հարցը չէ»,-ասաց նա։