«Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ


«Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ
Ապրիլ 25 11:54 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ։

«Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք։ Հիմա ես ձեզ կարող եմ այնքան սցենարներ ներկայացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք բան չենք անում։ Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի»,- կառավարության նիստում ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ բոլոր պրոբլեմներն այն մասին են, որ միշտ ասել են՝ «եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»։

«Ո՞վ կարող է ասել՝ մեր երկրում տնտեսական հարաբերություների քանի՞ տոկոսն է, որ  այսօր կարգավորվում է կրիպտոարժույթների դաշտում։ Մենք զբաղված ենք մենակ Քրեական օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք, Դատական օրենսգիրք ուղղություններով, սա ճիշտ մեթոդ  չէ»,- ասաց նա։

«Պետք է առաջ գնալ», - հավելեց վարչապետը։