Խոսրովի անտառում հայտնաբերվել է ծխացող 6 օջախ. հետհանգեցման աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ


Խոսրովի անտառում հայտնաբերվել է ծխացող 6 օջախ. հետհանգեցման աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ
Օգոստոս 29 13:00 2017

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները այսօր՝ ժամը 11:30-ի դրությամբ շարունակվում են: «Կուժ կարասի» տարածքում հայտնաբերվել է ծխացող ևս 1 օջախ (ընդհանուր 6 օջախ)։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Աշխատանքներին մասնակցում են 27 փրկարար, արգելոցի 14 աշխատակից: Ժամը 09:42-ի դրությամբ հայտնաբերված է ծխացող 5 օջախ: Աշխատանքներում ներգրավված է նաև ДТ-75 տրակտոր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածում։