Ինչ մոգական հատկություն ունի կարմիր թելը և ինչպես այն ճիշտ կապել դաստակին


Ինչ մոգական հատկություն ունի կարմիր թելը և ինչպես այն ճիշտ կապել դաստակին
Օգոստոս 28 23:07 2017

Կարմիր թելը` կապված դաստակին, ապահովում է տիրոջը պաշտպանությամբ` հիվանդություններից, անհաջողություններից և վատ աչքից:
Ոչ բարդ հուռութքը ժամանակակից աշխարհ է հասել դարերի խորքից և պատմության յուրաքանչյուր փուլում մարդիկ դա օգտագործել են այն բանի համար, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց հարազատներին դժբախտություններից:


Ինչ նշանակություն ունի կարմիր թելը` կապված դաստակին:
Հուռութքի պատմությունը սկսվում է Իսրայելում: Հավատացյալ մարդկանց գիտակցության մեջ կարմիր թելը հանդիսանում է կենցաղային չարիքից և ճակատագրի հարվածներից պաշտպանելու սիմվոլ, քանի որ հենց դրանով է փաթաթված եղել բիբլիական նախամոր, մայրական սիրո և զոհողության մարմնացում Ռաքելի գերեզմանը: Մարդիկ այցելում էին նրա գերեզմանին կարմիր թելերով և լիցքավորում էին այն լուսավոր էներգիայով, որպեսզի հետո կապեին իրենց հարազատների և մտերիմների դաստակներին: Կարմիր թելը դառնում էր հուռութք, որը պաշտպանում էր վատ մարդկանց բացասական ազդեցությունից:


Ինչպես ճիշտ կապել թելը դաստակին:
Ուժեղ հուռութքը կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Թելը պետք է բրդյա լինի. բուրդը ոչ միայն վանում է բացասական էներգիան, այլ նաև ունի բուժիչ հատկություն: Բուրդը նպաստում է հոդերի վնասվածքների վերացմանը և մաշկի վերականգնմանը, դրա համար մարդիկ վաղ ժամանակներից կապում էին բրդյա թել` իրենց առողջությունը վերականգնելու նպատակով: