44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը


44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը
Ապրիլ 18 20:04 2024

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5,022.1 հազար դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով:

Առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Հակոբյանի 2020թ. 44-օրյա պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում, Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով:

Գումարը կհատկացվի կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով պայմանավորված իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ծախսերը փոխհատուցելու համար: