Կառավարության այսօրվա նիստում Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ մեկ տարի նա հաջողությամբ իրականացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
Դավիթ Գյուջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն՝ դուրս բերել համալսարանը ճգնաժամից։