Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն են նշանակել,աշխատանքից չեն ազատվել


Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն են նշանակել,աշխատանքից չեն ազատվել
Ապրիլ 16 22:40 2024

ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։  

Այս մասին Armday.am - ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 
 
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք` Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդանյանին ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել, այլև թքել են նրա վրա, ստիպել են իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել։