Ինչու էին ձերբակալվել AntiFake-ի երկու աշխատակիցները. Մելիքյան (Տեսանյութ)


Ինչու էին ձերբակալվել AntiFake-ի երկու աշխատակիցները. Մելիքյան (Տեսանյութ)
Ապրիլ 15 11:30 2024

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ապրիլի 15-ին  ինչու էին ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ՝ «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը։

Ասաց՝ ձերբակալվել են հասարակական վայրերն օգտագործելու կանոնները ենթադրաբար խախտելու համար։

Փաստաբանը նշեց, որ վարչական ձերբակալման են ենթարկվել, կազմվել է արձանագրություն։

«Տղաները չեն ընդունել, որ կատարել են նշված արարքը, տղաներին ազատ արձակեցին, սպասենք՝ երբ կընդունվի վարչական վարույթը և տուգանք նշանակելու մասին որոշումը»,-ասաց նա։