Բացահայտվել է թեյի օգտակարությունը COVID-19-ի դեմ պայքարում


Բացահայտվել է թեյի օգտակարությունը COVID-19-ի դեմ պայքարում
Ապրիլ 15 09:46 2024

Ջորջիայի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թեյի որոշ տեսակներ կարող են օգտակար լինել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում։

 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food and Environmental Virology ամսագրում: Փորձը ցույց է տվել, որ սև թեյը, կոճապղպեղը ազնվամորու հետ, անանուխի խառնուրդը և կանաչ թեյը կարող են 99,9%-ով նվազեցնել թքի մեջ ակտիվ վիրուսային մասնիկների քանակը։

Այնուամենայնիվ, գիտնականները խորհուրդ չեն տալիս թեյն օգտագործել որպես կորոնավիրուսի դեմ միակ միջոց, քանի որ վիրուսը կարող է բազմանալ նաև քթի խոռոչում։ Թեյը կարող է լինել COVID-19-ի կանխարգելման միջոց: Ըստ գիտնականների՝ թեյերն ապաակտիվացնում են SARS-CoV-2-ը թքի մեջ։