«Կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա


«Կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա
Ապրիլ 14 21:34 2024

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնից։

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երեխայի մարմին:

 

 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Դաննա Բ.-ն է։

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։