Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Հ․-ի վարած Volkswagen մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալիկ Մ․-ի վարած կվադրոցիկլը։
Բախման հետևանքով Volkswagen-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ կվադրոցիկլի վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։










