Այս մարդիկ ի վիճակի չեն հայկական շահը պաշտպանել. Դանիելյան (Տեսանյութ)


Այս մարդիկ ի վիճակի չեն հայկական շահը պաշտպանել. Դանիելյան (Տեսանյութ)
Ապրիլ 13 15:39 2024

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էլ է ասել, ԱԺ-ում էլ է ասել, որ գյուղերը զիջում ենք՝ հանուն ոչնչի, Ոսկեպարում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս  մարդիկ ի վիճակի չեն հայկական շահը պաշտպանել, անկարող են, անմեղսունակ են՝ ինչ են՝ ես չգիտեմ, բայց այն, որ այսօր Ադրբեջանի կողմից կա պահանջ և իրենք էլ ուզում են դա կատարել՝ անունը դնելով սահմանազատում, պարզապես դավաճանական քայլ է»,-նշեց պատգամավորը:

Դանիելյանը նկատեց, որ այսօր տարբեր տեղերից մարդիկ են գնացել՝ աջակցելու Տավուշի բնակիչների: