Քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի եկեղեցում․ Տավուշի թեմից արձագանքել են Փաշինյանին (Տեսանյութ)


Քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի եկեղեցում․ Տավուշի թեմից արձագանքել են Փաշինյանին (Տեսանյութ)
Ապրիլ 13 12:57 2024

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին, թե մինչև վերջին զարգացումները  քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։

Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և այդ ժամանակ եպիսկոպոսաց առաջին պատարագն է մատուցվել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button