«Նաիրիտի» հրդեհի ծուխը շնչելուց հետո քաղաքացիներն իրենց վատ կզգան. ԱԻՆ ՓԾ ղեկավար


«Նաիրիտի» հրդեհի ծուխը շնչելուց հետո քաղաքացիներն իրենց վատ կզգան. ԱԻՆ ՓԾ ղեկավար
Օգոստոս 28 12:27 2017

Հրդեհից առաջացած ծուխը վտանգ չի առաջացնում հանրության համար, ծուխը շնչելուց հետո պարզապես քաղաքացիներն իրենց վատ կզգան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարը:

Նա ասաց, որ «Նաիրիտի» տարածքում տեղի ունեցած հրդեհից առայժմ վտանգներ չկան, ամեն ինչ վերահսողության տակ է:

Փրկարարները հիմա սառեցման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի հրդեհը չտարածվի: