ՀՀ ՊՆ–ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները. ցանկ


ՀՀ ՊՆ–ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները. ցանկ
Ապրիլ 12 23:19 2024

ՀՀ ՊՆ–ն հրապարակել է այսօր վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

 

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,– ասվում է հաղորդագրության մեջ: