Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Իսպանիայի Թագավորություն


Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Իսպանիայի Թագավորություն
Ապրիլ 12 16:35 2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մայիսի 8-10-ը գործուղվելու է Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ):

 

 

Նախարարը մեկնելու է՝ կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին մասնակցելու նպատակով:

 

Համապատասխան որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքում: