Հենց այսօր գրվում է մեր նոր պատմությունը. Նիկոլ Փաշինյան


Հենց այսօր գրվում է մեր նոր պատմությունը. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 11 18:49 2024

Այսօր մենք գրում ենք մեր պատմությունը, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ հիմնական ուղերձն այդ մասին է, որ ժողովուրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրված պատմությունից ու նախ կերտենք, ապա զուգահեռաբար գրենք, ստեղծենք մեր պատմությունը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հենց այսօր կերտվում է այդ պատմությունը։

«Փառք նահատակներին, կեցցե Հայաստանը»,- հավելեց նա։