19-ամյա զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


19-ամյա զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլ 10 23:03 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել,  «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ  հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

 

Ոստիկաները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան  Չ-ն է։ 

 
 
 
 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ժամկետային զինծառայող է։

 

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։