Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է Արցախի համար «փոխհատուցում» ուզելը, հետո Փաշինյանին կասեն՝ ադրբեջանցիներին խելոք կբերես, կբնակեցնես ՀՀ-ում, 90-ականներին պատերազմի մասնակցածների ցուցակներն


Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է Արցախի համար «փոխհատուցում» ուզելը, հետո Փաշինյանին կասեն՝ ադրբեջանցիներին խելոք կբերես, կբնակեցնես ՀՀ-ում, 90-ականներին պատերազմի մասնակցածների ցուցակներն
Ապրիլ 10 22:57 2024

Պարբերաբար Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Փաշինյանը չի՛ բավարարվելու միայն Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելով, հանձնողական օրակարգն ունենալու է շարունակություն, և Փաշինյանին պարտադրելու են նաև բանակցել ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու, ապա նրանց իրավունքներն ապահովելու համար Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներին Հայաստան թողնելու հարցերը։

Գառնիկ Դանիելյանն այդ մասին ասել է 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝   ընդգծելով, որ Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում սահմանազատման և սահմանագծման անվան տակ, ավելին՝ Տավուշի մարզում ասել է, որ 4 գյուղը տալու դիմաց Հայաստանը ոչինչ չի՛ ստանալու, և հավանական է, որ լինի նաև պատերազմ։

«Էս մարդը տալիս է առաջնագիծը։ Էս ի՞նչ անասնական մտածելակերպ է, ինչպե՞ս կարող է հայ մարդը պետության տարածքը հանձնի։ Լա՛վ, հո հորդ տնից չե՞ս բերել էդ տարածքները, լավ, ո՞վ է ասել, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Դա ադրբեջանական են համարում մեկ ՔՊ-ն, մեկ՝ Ադրբեջանը։ Փաշինյանն իր այս քայլով լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, և վաղն Ալիևը կարող է հարձակվել ու ասել՝ ձեր երկրի ղեկավարն է ասել, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,- ասել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս  պարտված, ոչնչացած ղեկավարությունը չի՛ կարող որևէ հարցում դեմ գնալ Ադրբեջանին։

«Իրեն ասում են՝ գնա՝ այս բանն արա, հետո արի, կասեմ՝ էլ ինչ պետք է անես։ 340 քառակուսի կմ տարածք է Հայաստանից Ադրբեջանն օկուպացրել, թշնամին հասել է Ջերմուկ, մի հատ ծպտուն հանե՞լ է։ Խեղկատակը եկել, կառավարության ծրագրի հաշվետվություն է կարդում, բա խոսում էր 31 բնակավայրից, Ադրբեջանը կես սանտիմետր հող հե՞տ է տալու, իհարկե՝ ոչ։ Իսկ Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Արցախի համար Փաշինյանը փոխհատուցում տա, հետո կասեն՝ ադրբեջանցիներին խելոք կբերես կբնակեցնես ՀՀ տարածքում, մի հատ էլ պետք է այդ մարդկանց անվտանգությունն ապահովեմ և ուժայիններ ունենամ այդտեղ, հետո էլ, օրինակ, Բաղանիսում 90-ականներին պատերազմի մասնակցածների ցուցակները կասի՝ տուր։ Փաշինյանը գալու է ասի՝ պատերա՞զմ, եք ուզում, եթե ոչ, եկեք այդ մարդկանց հանձնենք»,- իրավիճակը և հնարավոր զարգացումներն այսպես է նկարագրել Դանիելյանը։