«Ո՛չ Աստված և ո՛չ էլ ազգը չի ների Ձեզ»․ Տեր Աբրահամ Մարտիրոսյան


«Ո՛չ Աստված և ո՛չ էլ ազգը չի ների Ձեզ»․ Տեր Աբրահամ Մարտիրոսյան
Ապրիլ 10 22:50 2024

Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
 

«ԱԺ քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին զայրացրել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, որն անընդունելի է համարում նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում զարգացված խոսույթը:

 
 
 

Հարգարժան պատգամավոր, նախ Ձեր կարգավիճակը Ձեզ թույլ չպիտի տար Մայր Աթոռը նույնացնել ընդդիմության հետ կամ այն իջեցնել կուսակցության մակարդակի: Դուք դա պիտի գիտակցեիք մանդատը վերցնելուց առաջ. մեր ազգային կյանքում և մանավանդ պետականության պահպանման մեջ Մայր Աթոռի ունեցած դերակատարությանը եթե տեղյակ լինեիք, ապա դժվար թե Ձեզ թույլ տայիք նման հռետորաբանություն: Մայր Աթոռի բոլոր քայլերը արվել են և արվելու են հանուն ՀՀ պետականության, հանուն արցախահայերի իրենց բնօրրանում ապրելու արդար իրավունքի:

 

Դժվարություն կունենաք սա ընկալելու, բայց թերևս մի գեղեցիկ օր կհասկանաք: Կեղծ լուրեր տարածելով իրականում Դուք եք զբաղվում, երբ Ձեր անհեռատես «պետականամետությամբ» անվանարկում եք հայ պետականության կարևոր հիմնախարիսխներից մեկը՝ Հայոց Եկեղեցին: Իսկ ինչ վերաբերում է Աստծու ներողամտությանը, ապա հիշեք, որ ո՛չ Աստված և ո՛չ էլ ազգը չի ների Ձեզ, այո՛, հատկապես Ձեզ, եթե անձնական շահը վեր դասեք հայ պետականությունից, հայ հողից»։